ԿարևորՀասարակություն

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն

Հունիսի 4-ին, ժամը 19։41-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արծվանիկ-Կարմրաքար հատվածում՝ անտառում, քաղաքացին մոլորվել է և վնասել ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարներն Արծվանիկ գյուղի հարակից անտառում հայտնաբերել են քաղաքացի Ն․ Ս․-ին (ծնված 1992 թ․)՝ ոտքի վնասվածքով և մոտեցրել ավտոմեքենային։

Back to top button