ԿարևորՄշակույթ

Սպիտակ վարդեր՝ աշուղին․ Թբիլիսիում 109–րդ անգամ նշել են «Վարդատոն»-ը

Թբիլիսիում նշել են սայաթնովյան «Վարդատոն»-ը։ 109 տարի անընդմեջ մեծ քնարերգուի երկրպագուները մեկական վարդ են դնում նրա շիրիմին ու ըմբոշխնում Սայաթ-Նովայի թողած ժառանգությունը:

Տոնին ներկա են եղել հայ և վրացի պաշտոնյաներ, գրողներ, մշակույթի գործիչներ, պարային ու երաժշտական խմբեր Վրաստանից և Հայաստանից։ Տոնին, ավանդույթի համաձայն, մասնակցել է նաև Հանրային ռադիոյի «Սայաթ-Նովա» աշուղական երգի վաստակավոր անսամբլը։

Back to top button