ԿարևորՄիջազգային

Էրդողանն իրեն հաղթող է հայտարարել

Էրդողանը հայտարարել է նախագահական ընտրություններում իր հաղթանակի մասին։

«Մենք կառավարելու ենք երկիրն առաջիկա հինգ տարիներին»,-
նա ասել է ոգևորված իր կողմնակիցներին.

Նա շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր քվեարկել են «ժողովրդավարության փառատոնի» օգտին, որը Թուրքիան, ըստ նրա, ցույց է տվել այս ընտրություններում։ Նաև հավելել է, որ Թուրքիայի բոլոր 85 միլիոն քաղաքացիներն այս ընտրությունների հաղթողներն են։

Սակայն Թուրքիայի քաղաքացիների գրեթե կեսն իրեն հաղթող չի համարում` հաշվի առնելով քվեարկության արդյունքները և հասարակության խորը պառակտվածությունը:

Իսկ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հավաքում է ձայների 51,97 տոկոսը՝ քվեաթերթիկների մոտ 99,93 տոկոսը մշակելուց հետո։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի այս տվյալները հրապարակել է պետական ​​Anadolu գործակալությունը։

Back to top button