ԿարևորՀասարակություն

Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի ևս 6-8 աստիճանով

Հանրապետության տարածքում`

Մարտի 31-ին, ապրիլի 1-ի գիշերը շրջանների զգալի մասում, ապրիլի 2-ի և 3-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 31-ին լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Ապրիլի 2-ի և 3-ի գիշերը, 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Առանձին հատվածներում՝ մառախուղ:

Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 4-6 մ/վ, ապրիլի 2-ին՝ 15-18 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մարտի 31-ին կնվազի ևս 6-8 աստիճանով, ապրիլի 1-ի գիշերը՝ ևս 3-6 աստիճանով։

Երևան քաղաքում`

Մարտի 31-ին, ապրիլի 1-ին սպասվում են տեղումներ, քաղաքի բարձրադիր գոտում 31-ի երեկոյան ժամերից՝ ձյան տեսքով։ Ապրիլի 2-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Back to top button