ԿարևորՀասարակություն

«Քաղաքացիական պայմանագիր»-ը ՄԻՊ-ի պաշտոնում առաջադրել է Անահիտ Մանասյանի թեկնածությունը

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջադրել է Անահիտ Մանասյանի թեկնածությունը, հայտնում են խմբակցությունից։

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները մարդու իրավունքների պաշտպանի թափուր պաշտոնում առաջադրել են Էդգար Ղազարյանի թեկնածությունը:

Քրիստիննե Գրիգորյանն այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ 2023 թ. հունվարի 23-ին օրենսդրությամբ սահմանված կարգով հրաժարականի դիմում էր ներկայացրել Ազգային ժողով։ 

Քրիստիննե Գրիգորյանը Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան էր ընտրվել 2022 թ. հունվարի 24-ին Ազգային ժողովի փակ գաղտնի քվեարկությամբ, իսկ պաշտոնը ստանձնել էր 2022-ի փետրվարի 25-ին:

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամանով՝ իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Անահիտ Մանասյանը 2022 թ. նոյեմբերի 8-ին նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ:

Back to top button