ԿարևորՔաղաքական

Քննարկվել է ՌԴ-ի, ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպում անցկացնելու հարցը․ Միրզոյան

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը չի բացառում, որ առաջիկայում տեղի ունենա Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպում, պատգամավորների հարցին պատասպանելով ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Նախորդ տարի դեկտեմբերի 23-ին նախատեսված էր այդպիսի եռակողմ հանդիպում՝ իմ, Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների միջև, հանդիպումը պետք է տեղի ունենար Մոսկվայում, բայց հայկական կողմը չմասնակցեց։ Մենք հետաձգեցինք մեր մասնակցությունն այդ հանդիպմանը, որովհետև Լաչինի միջանցքը ապօրինի կերպով փակվել էր Ադրբեջանի կողմից և Լեռնային Ղարաբաղում սննդամթերքի, դեղորայքի սուր կարիք կար։ Բանակցություններն այս պահին ընթանում են հեռավար, որովհետև փոխանակվում ենք մեր առաջարկներով, մեր պատկերացումներով խաղաղության պայմանագրի վերաբերյալ, բայց ենթադրվում է, որ ինչ-որ փուլից պետք է նաև վերսկսվեն ֆիզիկական հանդիպումները և քննարկումները։ Մոսկվայում քննարկվել է այդ հարցը, և այդպիսի հանդիպման հնարավորություն առաջիկայում կա»,- նշել է Միրզոյանը։

Մարտի 20-ին ԱԳՆ Արարատ Միրզոյանը Մոկսվայում հանդիպել էր իր ռուս գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հետ։ Հանդիպման արդյունքներով երկու երկրների արտաքին գործերի նախարարները պատասխանել էին լրագրողների հարցերին։

Back to top button