ԿարևորՄիջազգային

Միջազգային քրեական դատարանը Վլադիմիր Պուտինին կալանավորելու որոշում է կայացրել

Արդարադատության միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, ինչպես նաև երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովայի ձերբակալության հրաման է տվել։

Ինչպես հայտնում է BBC-ին, նրանք մեղադրվում են ուկրաինացի երեխաներին արտաքսելու մեջ։
«Այսօր՝ 2023 թվականի մարտի 17-ին, Միջազգային քրեական դատարանի երկրորդ նախաքննական պալատը Ուկրաինայում ստեղծված իրավիճակի համատեքստում երկու անձի՝ պարոն Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի և տիկին Մարիա Ալեքսեևնա Լվովա-Բելովայի ձերբակալման հրաման է տվել»,- ասվում է մամուլի հաղորդագրության մեջ։

Միջազգային քրեական դատարանը բացատրում է, որ Պուտինը և Լվովա-Բելովան կասկածվում են ուկրաինացի երեխաներին ապօրինի արտաքսելու մեջ։

Հինգշաբթի օրը ՄԱԿ-ի հետաքննող հանձնաժողովը հայտարարել էր, որ ուկրաինացի երեխաներին Ռուսաստան տեղափոխելը կարող է ռազմական հանցագործություն համարվել։

Միջազգային քրեական դատարանի դատավորները հավելում են, որ իրենք բավարար հիմքեր ունեն ենթադրելու, որ Պուտինն անձամբ է պատասխանատու այդ հանցագործությունների համար՝ թե՛ որպես դրանց անմիջական մասնակից, թե՛ որպես առաջնորդ, որի ենթակաները, իր համաձայնությամբ կամ հավանությամբ, կատարել են այդ հանցագործությունները։

Back to top button