Ազգային արժեքներ

Հայաստանի դրամական գանձերը․ «Ազգային արժեքներ»

Մետաղադրամները Հայաստանում տարածում են գտել հելլենիստական դարաշրջանում: Հայկական դրամների վրա, որպես կանոն, մի երեսին միապետի դիմանկարն էր, մյուս երեսին՝ դիցաբանական խորհրդանիշներ և արքայի անունն ու տիտղոսը:

Միջին դարերում մեծաքանակ հայկական դրամներ են հատվել Կիլիկիայի հայկական թագավորությունում:

Ազգային դրամը ցանկացած երկրի պետականության խորհրդանիշն է և հարատևության երաշխավորը: Զրույց Հայաստանի պատմության թանգարանի դրամագետ Հասմիկ Հովհաննիսյանի հետ:

Back to top button