Խոշորացույց

«Տասնամյակներ» տևելիք պատերազմի առաջին տարին. «Խոշորացույց»

Մեկ տարի առաջ սկսված ռուս-ուկրաինական պատերազմը, ըստ իս, ցույց դրեց աշխարհում նկատվող քաղաքակրթական ճգնաժամի իրական չափերը։ Այս պատերազմը ցույց տվեց Ռուսաստանում բազմակարծիք քաղաքականության վերջն ու լրագրության վրա աննախադեպ քարոզչության ազդեցությունը, եվրոպական տարածաշրջանում կամ, ընդհանրապես, ազատ կամ ժողովրդավարական հասարակություններում` բազմակարծության սահմանափակումն ու անկողմնակալ լրագրության վախճանը եւ, իհարկե, հումանիզմի վերջնական պարտությունն իրենց հումանիստական համարող երկրներում։

Սրանք լրագրողի  մտորումնե՞ր են, թե՞ աշխարհում ստեղծված իրավիճակի իրական գնահատական. հենց սա էլ դառնում հաղորդման զրույցի առանցքը։

Ռուս-ուկրաինական պատերազմը վերջին հարվածն էր 1990-ականներին ձեւավորված նոր աշխարհակարգին, ասում է Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը։

Այս պատերազմը կարող է ձգվել տասնամյակներ, իսկ ավարտից հետո կսկսվի նոր` սառը պատերազմը, կարծում է քաղաքագետը եւ զգուշացնում`արագ տեմպերով գնում ենք Երրորդ համաշխարհային պատերազմ։

«Քաղաքական գործիչներն անընդհատ սխալներ անելու ունակություն ունեն, եւ մենք ենք վճարում նրանց սխալների համար»,- համոզված է նա։

  • Ի՞նչ կլինի, եթե Պուտինը դադարի Ռուսաստանի նախագահ լինել` նկատի ունենք պաշտոնից հեռանալու ցանկացած սցենար,
  • Ի՞նչ կլինի, եթե Ուկրաինայում Զելենսկին դադարի նախագահ լինել` նկատի ունենք պաշտոնից հեռանալու ցանկացած սցենար։

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Ռուս-ուկրաինական պատերազմի մեկ տարին. թեմայի շուրջ զրուցում ենք Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի հետ։   

Back to top button