Կյանքին ասել այո՛Տեսանյութեր

Երբ մտածում ես, որ վերջն է, այդ պահին ամենաշատն ես ուզում ապրել․ Տիգրան Գասպարյան

Տիգրան Գասպարյանը ծնվել է 1998 թվականին Արթիկում։ 2019-ին ավարտել է Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանն ու նույն թվականին զորակոչվել բանակ։ Ծառայել է Ջրականում, որտեղ էլ անցել է 44-օրյա պատերազմի սարսափների միջով։ Հոկտեմբերի 3-ին թևից վիրավորվել է, բայց ավելի ծանր վիրավորում ստացած ընկերոջը կրակների միջով քարշ տալով հասցրել է մինչև Իշխանաձոր՝ փրկելով կյանքը։ Սարսափների մի ամբողջ շղթա, որի յուրաքանչյուր օղակը կարող էր լինել վերջինը։

«Երբ մտածում ես, որ վերջն է, այդ պահին ամենաշատն ես ուզում ապրել , ուզ ում ես, որ ամեն վայրկյանը երկարի ու չավարտվի»,-ասում է Տիգրանը։ 2021-ին զորացրվելուց հետո այս ապրումներն ու հիշողությունները նա փոխանցում է թղթին՝ անգլերեն լեզվով։ Կյանքին այո՛ ասելու նրա՛ միջոցը պատերազմի մասին պատմություններն են, որոնք մի օր գիրք են դառնալու՝ որպես ականատեսի «վկայություններ»։

Back to top button