15 րոպեն քիչ է

Ընտանեկան անսամբլի ամենափոքր երաժիշտը՝ Արզաս Ոսկանյան․ «15 րոպեն քիչ է»

— Ռուբիկ ջան, — սկսում է Մարտին Վարդազարյանը,- արի ավանդույթ դարձնենք ու ամեն ամիս նշենք երաժիշտներից մեկի ծննդյան օրը։
-Հրաշալի միտք ես տալիս,- պատասխանում է Ռուբեն Մաթևոսյանը։
-Բայց արի հունվարից սկսենք, որ չստացվի, թե որևէ մեկի ծննդյան օրը բաց ենք թողնում,- ավելացնում է Մարտին Վարդազարյանը։

Նա ծնվել է 1947 թվականի հունվարի 2-ին՝ Դիլիջանում, շինարար-վարպետ Գրիգորի (ուստա Գրիգոր) և տնային տնտեսուհի Մարգարիտի ընտանիքում։

Այս մարդու հետազոտություններով իրենց տոհմածառը սկիզբ է առնում Ոսկան Երևանցուց։
Գերդաստանում պրոֆեսիոնալ երաժիտներ չեն եղել, սակայն երկու կողմի պապերը, հայրական տատը աչքի է ընկել ժողովրդական և աշուղական երգերի մաքրաոճ կատարումներով։

Հրաշալի երգում էր նաև հայրը՝ Գրիգոր Ոսկանյանը, որը հայկական երգարվեստի նկատմամբ ունեցած անսահման սերը կարողացել էր փոխանցել իր զավակներին։ 1950-ական թվականների սկզբին Գրիգոր Ոսկանյանը ստեղծել է ընտանեկան անսամբլ, որը 1952 թվականին պարգևատրվել է Հայաստանի գերագույն խորհրդի պատվոգրով (այն իր պատվավոր տեղն ունի Արզաս Ոսկամյանի անձնական արխիվում)։

«15 րոպեն քիչ է», բայց այս ընթացքում մաեստրոներ Ռուբեն Մաթևոսյանն ու Մարտին Վարդազարյանը հասցնում են խոսել իրենց ընտանեկան անսամբլի ամենափոքր անդամի՝ երգիչ ու կոմպոզիտոր Արզաս Ոսկանյանի մասին։

Back to top button