ԿարևորՍպորտ

Հայաստանը հայտ է ներկայացրել 2027 թ. Ֆրանկոֆոնյան խաղերը հյուրընկալելու համար

«Հայաստանը պաշտոնապես նախնական հայտ է ներկայացրել 2027 թվականին Հայաստանում Ֆրանկոֆոնյան խաղեր հյուրընկալելու համար», ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:

Նա նշել է, որ խաղերին կարող է մասնակցել մինչև 4000 մարզիկ հինգ տասնյակ երկրից:

Ֆրանկոֆոնյան խաղերը 1989 թվականից ի վեր յուրաքանչյուր չորս տարին մեկ անցկացվող ֆրանկոֆոնիայի գեղարվեստական և սպորտային իրադարձություններ են, որոնք կազմակերպվում են հիմնականում ֆրանսախոս ժողովուրդների համար:

Back to top button