Ծովահայեր

Ստորջրյա հնագիտությունը՝ ինքնաճանաչման գործոն. «Ծովահայեր»

  • Ծովերի հատակին խորտակված գանձերի փնտրտուքից մինչև հնագույն քաղաքակրթությունների բացահայտում և գիտության նոր ճյուղ՝ ծովային կամ ստորջրյա հնագիտություն։
  • Ինչպիսի՞ գանձեր ունենք համաշխարհային օվկիանոսում և ի՞նչ հեռանկարներ՝ մեր ջրասույզ պատմական ժառանգությանը տեր կանգնելու։

Հայաստանի ներկայիս սահմանները հեռու են ծովերից, սակայն հայոց պատմութունը հարուստ է ծովագնացության հիշատակություններով, Հայկական լեռնաշխարհի լճերը՝ ջրասույզ հուշարձաններով, ծովերն ու օվկիանոսները՝ հայապատկան խորտակված նավերով։

Միջնադարյան հայկական սկզբնաղբյուրները պատմում են Վանա լճի ափամերձ շրջաններում հայկական եկեղեցիների, ամրոցների, խաչքարերի, միջնադարյան նավահանգստի,ինչպեսև բնակավայրերի մասին, որոնք ջրասույզ են եղել ջրի մակարդակի բարձրացման հետևանքով։

Սևանա ու Վանա լճերում կատարած հետախուզական սուզումների ընթացքում տեսագրվել են մի շարք հայկական ջրասույզ հուշարձաններ։

Հուշարձանագետ, արևելագետ, «Համշեն» տուրի ուղեկցորդ Անժելա Սարգսյանն ուսումնասիրել է Վանա լճին ափամերձ Արծկե, այժմյան՝ Ադիլջևազ բնակավայրի պատմությունը, հայկական և օտար աղբյուրների վկայությունները։ Աղբյուրները վկայում են, որ Արծկեի բերդի շրջակայքում 38 աշտարակ է եղել։ Արծկեի ստորին բերդը, որը նաև ծովային բերդ են անվանել, այժմ ջրի հատակին է և քաջ հայտնի է սուզորդներին։ Լճի հատակին տեղորոշվել է նաև աշատարներից մեկը, իսկ թե քանիսը դեռ կհայտնաբերվեն՝ ժամանակը ցույց կտա։

Անժելա Սարգսյան

Համաշխարհային օվկիանոսի ջրասույզ հուշարձանները, հնավայրերը, նավերն ու գտածոները ՅՈՒՆԵՍԿՕ-ն սահմանել է որպես ստորջրյա մշակութային ժառանգություն և 2011թվականին հռչակել դաշնագիր՝ այդ ժառանգության պահպանման և դրա հետ վարվելու կանոնների վերաբերյալ։ Այդ դաշնագրին, սակայն, չի միացել Թուրքիան։

ՅՈՒՆԵՍԿՕ-ն նաև առանձին ձեռնարկով ներկայացրել է աշխարհի այն բուհերի ցանկը, որոք նվաճումներ են գրանցել ստորջրյա հնագիտության ոլորտում։

Արևմուտքում, Հյուսիսում և Եվրոպայում ստորջրյա հնագիտություն ուսումնասիրում են ժամանակակից լաբորատորիաներով հագեցած հզոր ինստիտուտներ։ Որոշ ինստիտուտների կազմում գործում են նաև ջրասուզական գործի և խորջրյա տեխնիկայի զարգացման բաժիններ, օրինակ՝ Woods Hole Oceanographic Institutionը, Центр подводных исследований РГО-ն, Oxford Centre for Maritime Archaeology-ն, Deep Ocean Education Projectը (դրա կազմում գտնվող Shmidt Ocean Institut-ի կողմից կատարվող խորջրյա հետազոտություններին կարող ենք հետևել առցանց` ուղիղ միացմամբ)։

Ինգա Ավագյան

Հայաստանում էլ անծանոթ չէ գիտության այս ճյուղը։ Պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ, «Կումայրի» արգելոց-թանգարանի տնօրեն Ինգա Ավագյանը «Ծովային հնագիտության» թեմայով վերջերս է մագիստրոսական թեզ ղեկավարել և «Ստորջրյա հնագիտության դասավանդումը բուհական դասընթացներում» վերնագրով գիտական հոդված հրատարակել։

Ինգա Ավագյանը գտնում է, որ պետք է նաև դպրոցների ուսումնական ծրագրերում ընդգրկել ընդհանուր տեղեկություններ ստորջրյա հնագիտության ու այս գործում հայերի՝ մասնավորապես Ռուբեն Օրբելու ավանդի մասին։

Back to top button