ԿարևորՀասարակություն

Դանակահարվել է աղբահանության և սանմաքրման բաժնի երկու աշխատակից

Երևանի աղբահանության և սանիտարական մաքրման համայնքային հիմնարկի երկու աշխատակիցներ Ավան-Առինջում իրենց աշխատանքը կատարելու ընթացքում դանակահարվել են, ֆեյսբուքի իր էջում հայտնում է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը: 

«Այս գիշեր արտակարգ դեպք է տեղի ունեցել Ավան-Առինջում: ԵԱՍՄ համայնքային հիմնարկի երկու աշխատակից դանակահարվել են իրենց աշխատանքը կատարելիս, այժմ նրանք գտնվում են հիվանդանոցում: Բարեբախտաբար նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Շնորհակալ եմ շտապօգնության բժիշկներին և ոստիկանության ծառայողներին օպերատիվ արձագանքի համար: Մեր գործընկերներին շուտափույթ ապաքինում եմ մաղթում»,- գրել է Ավինյանը: 

Back to top button