ԿարևորՀասարակություն

Հայտնաբերվել է հակատանկային ական

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Մուղնի թաղամասում ական է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության մամուլի ծառայությունը։

«Հունվարի 27-ին, ժամը 14:28-ին քաղաքացին դիմել է Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն առ այն, որ Աշտարակ քաղաքի Մուղնի թաղամասում ական է նկատվել։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի հրշեջ-փրկարարական և ինժեներական ջոկատի հերթապահ խումբը։

Պարզվել է, որ Մուղնի 2-րդ թաղամասում հայտնաբերվել է «TM-62M» հակատանկային ական։

Հայտնաբերված ականը ինժեներասակրավորական խմբի կողմից տեղափոխվել է N զորավարժարան», — ասվում է հաղորդագրությունում:

Back to top button