ԿարևորՏեսանյութերՔաղաքական

ԵԽԽՎ-ում կա հստակ ըմբռնում՝ Լաչինի միջանցքն արգելափակված է Ադրբեջանի կողմից և պետք է անհապաղ բացվի․ Ռուբինյան

ԵԽԽՎ-ում կա հստակ ըմբռնում՝ Լաչինի միջանցքն արգելափակված է Ադրբեջանի կողմից և պետք է անհապաղ բացվի, ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, խորհրդարանի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

Նա հրապարակել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) «Լաչինի միջանցքի արգելափակման թեմայով քննարկման» ժամանակ արված ելույթը։

«Քննարկուման արդյունքում ԵԽԽՎ բյուրոն քննարկելու է թեմայով զեկույց պատրաստելու հնարավորությունը։ Մեր գործընկերների հետ միասին շարունակելու ենք առաջ մղել Լաչինի միջանցք փաստահավաք խումբ ուղարկելու գաղափարը»,- ասված է Ռուբինյանի գրառման մեջ։

Դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։

Դեկտեմբերի 13-ից սկսած` ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։

Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։

Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։

Back to top button