ԿարևորՀասարակություն

Ավելի քան երկու ժամ է՝ Ստեփանակերտ–Գորիս մայրուղին փակ է. Արցախի տեղեկատվական շտաբ

Ավելի քան երկու ժամ է՝ շարունակում է փակ մնալ Արցախի Հանրապետությունը Հայաստանին կապող միակ մայրուղին, ասվում է Արցախի տեղեկատվական շտաբի հաղորդագրության մեջ:

«Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Շուշիի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական կեղծ պատճառաբանությամբ փակել են մայրուղին:

Ճանապարհը բացելու նպատակով ադրբեջանական կողմի հետ Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատուները շարունակում են ակտիվ բանակցություններ վարել:

Խնդրի հնարավորինս արագ կարգավորման ուղղությամբ Արցախի լիազոր պետական մարմինները օպերատիվ կապի մեջ են խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ:

Իրավիճակի փոփոխության դեպքում հանրությանը պատշաճ կտեղեկացվի»,- ասված է շտաբի фեյսբուքի գրառման մեջ:

Back to top button