15 րոպեն քիչ է

Հայկական ասմունքը՝ հնագույն ձևերից մինչև մեր օրեր․ «15 րոպեն քիչ է»

Մովսես Խորենացին իր «Պատմություն Հայոց» երկում հայերի նախնիների քաջագործությունների և ազգային ավանդույթների մասին հիշատակություններում օգտագործել է «առասպելաբանել» բառը, որն ասմունքի հնագույն ձևն է։

Ասմունքի զարգացումն արևելահայ և արևմտահայ թատրոններում կապված էր պրոֆեսիոնալ թատրոնի կազմավորման հետ։ Ասմունքով հանդես են եկել Պետրոս Ադամյանը, Աստղիկը, Սիրանույշը, Ազնիվ Հրաչյան, Արմեն Արմենյանը և ուրիշներ։

20-րդ դարի սկզբին ծնունդ է առել նաև ասմունքի տեսությունը։ Ռեժիսոր Ստեփան Քափանակյանը, լինելով նաև ասմունքող, դասավանդել է գեղարվեստական ընթերցանություն, բեմական խոսք, գրել հոդվածներ ասմունքի մասին։

Ասմունքի ամենանշանավոր վարպետներից էր Սուրեն Քոչարյանը, որը կարդացել է գեղարվեստական երկերի սեփական մշակումները («Շեհերազադե», «Սասունցի Դավիթ», Հոմերոսի «Ոդիսական» և այլն )։ Նա իր արվեստով հայ իրականության մեջ ստեղծել է «Մեկ դերասանի թատրոնը»։ Նոր և նորագույն ժամանակներում ասմունքը դարձել է արվեստի առանձին ճյուղ։

«15 րոպեն քիչ է», բայց այս ընթացքում մաեստորներ Մարտին Վարդազարյանն ու Ռուբեն Մաթևոսյանը հասցնում են խոսել հայկական ասմունքի կատարողների մասին։

Back to top button