ԿարևորՔաղաքական

ԱԳ նախարարների զրույցը եռակողմ հանդիպում որակելու ադրբեջանական ԶԼՄ-ի հրապարակումները չափազանցված են․ ԱԳՆ

ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանի՝ Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարների «եռակողմ հանդիպումը» նույնքան կարելի է համարել քառակողմ, ինչ որ պահի հնգակողմ, այնուհետև այլ ձևաչափով եռակողմ և այսպես շարունակ, ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը` հրապարակելով նկարներ։

Նկարում՝ նախքան ԵԱՀԿ նախարարակական գագաթաժողովի բացման արարողությունը Հայաստանի ԱԳ նախարարը, Ավստրիայի ԱԳ նախարարը, ԵՄ բարձր հանձնակատարը, Թուրքիայի ԱԳ նախարարը, Ադրբեջանի ԱԳ նախարարը քաղաքավարական կարճ զրույց են ունենում։

Ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումները եռակողմ հանդիպման մասին չափազանցված են, գրել է Հունանյանը։

Back to top button