ԿարևորՀասարակություն

Մեղրիում կապույտ վառելիքը հասել է բնակարաններ

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը նոյեմբերի 29-ին աշխատանքային այցով Մեղրի համայնքում էր։ Այցի ընթացքում քննարկվել է նաև համայնքի գազիֆիկացման գործընթացը:

Համայնքապետարանում նախ կայացել է հանդիպում համայնքային իշխանությունների, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Սյունիքի ԳԳՄ ղեկավարության ու աշխատանքներում ներգրավված այլ մասնագետների մասնակցությամբ։ Նշվել է, որ այս պահին կապույտ վառելիքից օգտվում է Մեղրի քաղաքի ութ ընտանիք, գործընթացը շարունակվում է, միայն, թե բաժանորդների կողմից ներկայացված դիմումների քանակն այնքան էլ մեծ չէ։

Մարզի ղեկավարը դրսում, բնակիչների հետ զրուցելով, փորձել է հետաքրքրվել այս պասիվության պատճառների մասին․մարդիկ նշել են թերահավատությունը՝ հաշվի առնելով նախորդ անգամների փորձը:

Մեղրի, Ագարակ քաղաքների ու Լեհվազ գյուղի գազիֆիկացման գործընթացն ավարտվել է, ու բնակիչներն անհատական տներում ու բազմաբնակարան շենքերի բնակարաններում բնական գազ ունենալու համար կարող են դիմում ներկայացնել, նաեւ իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները ստանալ Մեղրու գազի նախկին գրասենյակում։

Ռոբերտ Ղուկասյանը եղել է նաեւ առաջինը գազիֆիկացված բնակարաններից մեկում՝ գործարկելով գազասարքը։

Back to top button