ԿարևորՄշակույթՏեսանյութեր

Հայկական կինոյի երաժշտական ժապավենը՝ Մերանգուլյանի անսամբլի ձեռագրով

Հայկական կինոյի հարյուրամյակին ընդառաջ Արամ Խաչատրյան համերգասրահում հնչել են հայկական կինոֆիլմերի երկու տասնյակից ավելի երաժշտական ստեղծագործություններ։ Հայկական կինոյի սիրված ընտրանին վերակենդանացրել է Հանրային ռադիոյի Արամ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների վաստակավոր անսամբլը։ Երգացանկը պատահական չի կազմվել։ Ընտրվել են այն ձայնագրությունները, որոնք ժամանակին կատարել են հենց Մերանգուլյանի մենակատարները։

Back to top button