Էկոսֆերա

Աֆրիկայի ամենախոնավ քաղաքներից մեկի՝ Յաունդենի ավերիչ սողանքը․ «Էկոսֆերա»

Կամերունում առնվազն 14 մարդ է զոհվել երկրի մայրաքաղաք Յաունդեում նախօրեին տեղի ունեցած սողանքի հետևանքով։

Սողանքը տեղի է ունեցել այն պահին, երբ մարդիկ Դամասի շրջանում ներկա են եղել հուղարկավորության։ 20 մետր բարձրությամբ հողային թմբի հիմքը հոսել է և փլվել է նրանց վրա։

Դրա հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել։ Ներկայումս երկրի արտակարգ իրավիճակների վայրում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։

Յաունդեն համարվում է Սև մայրցամաքի ամենախոնավ քաղաքներից մեկը։ Այս տարի հորդառատ անձրևներն ավերիչ ջրհեղեղների պատճառ են դարձել Արևմտյան Աֆրիկայի մի շարք նահանգներում՝ թուլացնելով ենթակառուցվածքները և հազարավոր մարդկանց ստիպել լքել իրենց տները:

Back to top button