ԿարևորՀասարակություն

«Կաթիլը քար է տաշում» փոփոխված դիրքորոշումներ՝ ըստ GALLUP International-ի

Մեկ ու կես տարում ՀՀ քաղաքացիների դիրքորոշումները փոխվել են ինչպես ներքաղաքական, այնպես էլ երկրի անվտանգության ապահովման հարցերում։ Անփոփոխ է միայն մոտեցումը Արցախին Ադրբեջանի կազմում որևէ կարգավիճակ տրամադրելուն։ Ըստ «GALLUP International Association»-ի վերջին տվյալների՝ հարցվածների 90% դեմ է ցանկացած կարգավիճակով Արցախը տեսնել Ադրբեջանի կազմում։

Գելափը հերթական սոցհարցման արդյունքները վերնագրել է այսպես՝ «կաթիլը քար է տաշում»։

 «GALLUP International Association»-ն ամփոփել է Հայաստանի 1100 քաղաքացիների շրջանում  անցկացրած հարցումների տվյալները։ Ըստ այդմ՝ ՀՀ տարածք ադրբեջանական վերջին ներխուժումից հետո ընդհանուր առմամբ զգալի նվազել է վստահությունը ՀԱՊԿ-ի նկատմամբ, այդուհանդերձ բարձր է մնում  Ռուսաստանի նկատմամբ վստահությունը։ Նախորդ հարցումների համեմատ՝ Մոսկվայից ակնկալիքները նվազել են, փոխարենը բարելավվել են ԱՄՆ դիրքերը։ Ներքաղաքական կյանքում զգալի անկում է ապրում «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցության վարկանիշը, բայց  այն շարունակում է բարձր մնալ մյուս բոլոր քաղաքական ուժերի համեմատ։ Այս ամենով հանդերձ ,սակայն,  ամենաշատը  «ոչ մեկին» ձայն չտվող քաղաքացիների թիվն է։

«GALLUP International Association»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը հանգամանորեն ներկայացրեց այս տարվա նոյեմբերի 2-12 ընկած ժամանակահատվածում բջջային կապի միջոցով անցկացրած հարցման արդյունքները։

«Ո՞ր երկրներից Հայաստանը կարող է ռազմաքաղաքական օգնություն ակնկալել» հարցին ՀՀ քաղաքացիները պատասխանել են հետևյալ կերպ․

«Այստեղ մենք բերել ենք 2021 թ մայիսի և այս տարվա նոյեմբերի հարցման տվյալները։ Նոյեմբերի ցուցավիշներով Ռուսաստան՝ 37% , ԱՄն 32.8% ։ Տարի ու կեսվա ընթացքում ԱՄՆ ցուցանիշները աճել են։ Եթե 2021 թ 23.8% նշել, հիմա արդեն 32..5% »։

Ուշագրավ է, որ ռազմական օգնություն ակնկալվում է նաև Իրանից ՝ հարցվողների 25.5% –ը։ Անգամ Չինաստանից ու Հնդկաստանից օգնության ակնկալիքներ կան այս տարվա տվյալներով։ Փոխարենը նվազել է ՀԱՊԿ-ից սպասելիքը, եթե  2021 թվականի մայիսին  7% ակնկալիք կար, այս ամիս կազմակերպությունից սպասելիքներ ունեցողների թիվը կազմում է 0.2 %:

Ինչպե՞ս պետք է արձագանքնել ադրբեջանական ագրեսիային, հարցվողների մեծ մասը՝ 59.4% նշել է, որ պետք է զինվել ու պատրաստ լինել ագրեսիային ու հակահարված տալ թշնամուն, 14.1% գտնում է, որ պետք է ակտիվացնել խաղաղության գործընթացը։ 10% կարծում է, որ պետք է դիմել  արևմտյան երկրների օգնությանը, 8.8%–ն էլ կողմ է Ռուսաստանին դիմելուն, 5% դժվարացել է պատասխանել․

«Տեսնու՞մ եք անհրաժեշտություն ՀՀ ՀԱՊԿ դուրս գալու հարցում՝ 43% կողմ է դուրս գալուն, 40% տոկոսը դեմ է ՀԱՊԿ լքելուն, գրեթե հավասար են բաշխվել»։

ՀՀ ինտեգրման վեկտորը հարցվողների մեծ մասն ուղղել է տարբեր երկրների հետ համագործակցության հարթություն։

Ըստ Արամ Նավասարդյանի գրեթե 90% դեմ է, որ Արցախի բնակչությանը ազգային փոքրամասնության կարգավիճակով գտնվի Ադրբեջանի կազմում։ Այս ցուցանիշը նույնչափ բարձր է եղել նաև 2021 թվականի մայիսին անցկացված հարցման ժամանակ։

Ներքաղաքական դաշտը նույնպես ուշադրության կենտրոնում է․ Հարցված քաղաքացիների 49% արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտություն չի տեսնում

«Եթե առաջիկա կիրակի օրը լինեին ընտրություններ որ քաղաքական կուսակցության կամ դաշինքի օգտին կքվեարկեիք՝ «Քաղաքացիական Պայմանագիր» օգտին 17.5%, «Հայաստան դաշինք»՝ 4.5% «Պատիվ ունեմ դաշինք»՝ 2.2% , «Հանրապետություն կուսակցություն»՝ 1.4%, «ԲՀԿ» 1.3% , դժվարանում է պատասխանել՝ 14.1%, հրաժարվել են պատասխանել՝ 7.8%։ Ամենակարևոր ցուցանիչը «ոչ ոքի չեմ քվեարկի» ցուցանիշն է, այսինքն, եթե առաջիկա կիրակի լինեին ընտրություններ, հաղթելու էր «ոչ ոքի» կուսակցությունը։ Սա նշանակում է որ քաղաքական դաշտում որոշակի վակուում կա»։

Չնչին աշխատանքն արդյունք է տալիս և անգամ մեկ ու կես տարում շոշափելի փոփոխություններ կան դիրքորոշումներում, արձանագրում է Արամ Նավասարդյանը, այդ կերպ բացատրելով, թե ինչու է հարցման արդյունքները վերնագրել «Կաթիլը քար է տաշում» ։

Back to top button