ԿարևորՄշակույթՏեսանյութեր

Ռոզա Լինը ելույթ է ունեցել իտալական «X Factor» նախագծում

«Եվրատեսիլ 2022» երգի մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Ռոզա Լինը հանդես է եկել իտալական «X Factor»-ում։

Երգն այժմ աշխարհի հիթ-շքերթներում է և Spotify-ի ամենաշատ նվագարկվող երգերի լավագույն հնգյակում է: Snap-ը դարձել է պլատինե եվրոպական մի շարք երկրներում, այդ թվում՝ Իտալիայում:

2022 թվականի օգոստոսին Ռոզա Լինը ձայնագրման պայմանագիր է ստորագրել Columbia Records-ի հետ։

Հոկտեմբերի վերջին Լինը Snap երգը հայկական մոտիվներով ներկայացրել է ԱՄՆ հեռուստատեսությամբ ցուցադրվող Ջեյմս Քորդենի The Late Late Show-ում հետ։

Ռոզա Լինը ելույթ է ունենալու դեկտեմբերի 11-ին Երևանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթի։

Back to top button