ԿարևորՀասարակությունՏեսանյութեր

Ազգանունս կարող էր Սինանյան լինել. Նոբելյան մրցանակակիրը՝ հայկական արմատների, «գենետիկական մկրատի» մասին

Ազգանունս կարող էր Սինանյան լինել՝ ասում է Նոբելյան մրցանակակիր Էմանուել Շարպանտիեն։ Պապը 1915 թ․-ին Ցեղասպանությունից փրկվելու համար Ֆրանսիա է փախել։

Շարպանտիեն 2020 թվականին քիմիայի բնագավառում Նոբելյան մրցանակի է արժանացել գենային տեխնոլոգիայի ամենասուր գործիքներից մեկի՝ «գենետիկական մկրատի» (CRISPR/Cas9) մշակման համար։  

Այս մեթոդը առաջարկում է բազմաթիվ տարբերակներ՝ փոփոխել կենդանի օրգանիզմների՝ ինչպես մարդկանց, այնպես էլ կենդանիների և միկրոօրգանիզմների ու բույսերի գենետիկ կոդը, ինչը կարող է օգտակար լինել քաղցկեղի, գենետիկական և այլ հիվանդությունների բուժման համար:

Back to top button