Մասնագիտություն

Գրական երկի «լուսավորողները»՝ գրաքննադատները․ «Մասնագիտություն»

Գրաքննադատները լավ գիտեն գրականության իրական արժեքն ու նշանակությունը, նրբաճաշակ են, բազմակողմանի զարգացած, տարբերվում են իրենց մտածելակերպով, ներաշխարհով և գեղագիտական դաստիարակությամբ։ Գրաքննադատությունը որևէ գրական երկի անմիջական արձագանքն է՝ գնահատումը, վերլուծությունը, վերաիմաստավորումն ու դատողությունը:

«Քննադատություն» բառն առաջացել է հունարեն «դատող» բառից։ Գրականության մասին քննադատական դատողություններն առաջացել են գրականության առաջացմանը զուգահեռ:

Գրաքննադատության խնդիրը ստեղծագործությանն ընդհանուր գնահատական տալն է: Ժամանակի հետ՝ գրական ժանրերի զարգացման և տարբերակման, գեղարվեստական և գիտական մտածողության առաջընթացի արդյունքում, գրաքննադատության նպատակներն ու բնույթը դարձել են առավել բարդ և բազմաբնույթ։

Լավ գրաքննադատը պետք է ունենա գեղագիտական ճաշակ, մտածողություն և վերլուծություն, լինի կիրթ և բազմակողմանի զարգացած, մշակի գեղարվեստական արժեքների գնահատման ընդունելի և բարձր չափանիշներ, լինի ոչ միայն հայ, այլ նաև համաշխարհային գրականության գիտակ, ունենա ստեղծագործությունն ընկալելու, վերլուծելու և գնահատելու կարողություն, գեղեցիկի ընկալում, ճկուն միտք և առողջ դատողություն։

Զրույց Երևանի պետական համալսարանի գրականության տեսության և գրաքննադատության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Աշխեն Ջրբաշյանի հետ։

Back to top button