Ծովահայեր

Ջրի պաշտամունքը՝ «Սասնա Ծռեր» դիցավեպում. «Ծովահայեր»

«Սասնա ծռերը» էպոս չէ, էպոսը լոկ էպիկական պատմություն է, իսկ մերը դիցավեպ է, պատում`աստեղատուն-աստվածների մասին, «Սասնա Ծռեր» դիցավեպը հնագույն տաճարի կարգականոն է՝ տիեզերքի արարման մասին «Ծովահայերի» տաղավարում պատմում է Հայագիտական հետազոտություններով զբաղվող, Բնական գիտությունների Եվրոպական ակադեմիայի անդամ Արթուր Արմինը։

2007 թվականին Լոս-Անջելոսում լույս տեսավ «Հնագույն հայկական աստվածաշունչ՝ «Սասնա ծռեր» էպոսը» երկու մասից բաղկացած ծավալուն աշխատությունը։  Առաջին՝ «Հնագույն հավատամքի թաքնագիտական իմաստները» մասում հեղինակը ներկայացնում է հնագույն հավատամքային պատումների ընդհանրությունները թվաբանական, երկրաչափական, աստղագիտական համակարգերը հետ և հին ժամանակների աշխարհի ընկալումը։

Երկրորդ՝ «Սասնա Տուն հավատամք-էպոսը» մասում հայկական էպոսի թաքնագրված իմաստների վերծանությունն ու վերլուծությունն է։

«1939-ին նշվեց էպոսի 1000-ամյակը, սակայն խոսել «Սասնա Տուն» կամ «Սասնա Ծռեր» էպոսի մասին, որպես տասը դար առաջ ստեղծված և հերոսներին համադրել տվյալ ժամանակի գործող անձանց հետ, դա ամենամեծ անհեթեթությունն է։ Ընդունելի չէ այն տեսությունը, թե ժողովուրդն է հնարել, ժողովուրդը կարող էր միայն փոխանցել և ոչ թե հնարել նման տիեզերավեպ,- ասում է բանախոսը և ամեն տողի տակ թաքնագրված է աստղագիտական ուղերձ հաղորդում,- օրինակ՝գրված է.

«Ծովինարը 14 օրական լուսնյակի կնմաներ, ճանճ որ կանգներ ճակատին սիրունությունից ուշքը կգնար, կընկներ ու 7 կողը կջարդեր», ճանչ նաև կարիճին են ասում, կարիճի համաստեղությունը 7 աստղից է բաղկացած։ 14 օրական լուսինը լիալուսին է, երբ մտնում է կարիճի համաստեղություն։ Ակնհայտ է, որ «Սասնա Ծռեր» էպոսի հերոսները վաղընջական ժամանակներում հանդես են եկել որպես աստվածներ»։

Back to top button