ԿարևորՔաղաքական

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ցնցված է ադրբեջանցիների կողմից հայ ռազմագերիների գնդակահարության տեսագրությունից

Ադրբեջանցի զինվորականների կողմից հայ ռազմագերիների սպանության տեսագրության կապակցությամբ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը (Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը հայտարարությամբ է հանդես եկել․

«ԺՀՄԻԳ-ը ցնցված է տեսագրությունից, որն ակնհայտորեն ցույց է տալիս հայ ռազմագերիների մահապատիժը, և կոչ է անում անհապաղ հետաքննել ադրբեջանա-հայկական սահմանին խաղաղ բնակիչներին ուղղված այս և նախկինում կատարված հանցագործությունները: Ցանկացած հակամարտության բոլոր կողմերը պետք է հարգեն միջազգային իրավունքը»,-գրված է կազմակերպության Թվիթերի միկրոբլոգում:

Back to top button