ԿարևորՀասարակություն

Հոկտեմբերը կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամիս է

Հոկտեմբեր ամսին Hard Rock-ը Hard Rock Cafe Yerevan-ը դառնում է վարդագույն և Hard Rock Heals Foundation-ի միջոցով գումար է հանգանակում ամբողջ աշխարհում քաղցկեղի հետազոտմամբ զբաղվող բարեգործական կազմակերպությունների համար:

Այս տարի Pinktober-ը խոստանում է լինել ավելի տպավորիչ, քան երբևէ:
2022 թվականին Hard Rock-ը համագործակցում է «Միշլեն» աստղ ունեցող խոհարար Դոմինիկ Քրենի հետ, ով տարիներ շարունակ սերտ կապ է ունեցել Hard Rock-ի այս նախագծի հետ:
Այժմ էլ ցանկանում է շարունակել իր մասնակցությունը կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ծրագրերում, համարելով, որ շատ կարևոր է ընդգծել, թե որքան կարևոր են նման միջոցառումները, և բուժառուների համար գումար հանգանակելը:

Դոմինիկն այս տարվա արշավի համար ստեղծել է ծովախեցգետնի տակո՝ բախա ոճով, որը հասանելի կլինի աշխարհի բոլոր Hard Rock Cafe-ներում՝ միայն մինչև հոկտեմբերի 31-ը, իսկ հասույթի մի մասը կուղղվի քաղցկեղով հիվանդների հետազոտությանը:

Hard Rock Cafe Yerevan-ը 2022թ-ի արշավի շրջանակներում ներկայացնելու է հատուկ մենյու՝ ամբողջ հոկտեմբեր ամսվա համար, որից գոյացած հասույթի մի մասը կուղղվի Հայ-Ամերիկյան Առողջության Կենտրոնին:

Հոկտեմբերի 3-ից մինչև նոյեմբերի 1-ը ՀԱԱԿ-ում գործելու են զեղչեր կրծքագեղձի մամոգրաֆիայի, սոնոգրաֆիայի և վահանաձև գեղձի սոնոգրաֆիայի համար։

Back to top button