ԿարևորՔաղաքական

Բլինքենը վերահաստատել է ԱՄՆ հանձնառությունը՝ օգնելու Հայաստանին և Ադրբեջանին կարգավորել խնդիրները խաղաղ ճանապարհով 

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երախտագիտություն է հայտնել ամուր խաղաղության համաձայնագրի հասնելու Հայաստանի եւ Ադրբեջանի դրական քայլերի համար։ Այս մասին նա հայտարարել է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի եւ Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցի ժամանակ։

«Մեկ շաբաթվա ընթացքում, որը նշանավորվեց չափազանց մեծ բռնություններով, այդ թվում՝ հայ զինվորների եւ ականներից ադրբեջանցի խաղաղ բնակիչների մահը, նա ողջունել է նախարարների հոկտեմբերի 2-ի հանդիպումը՝ որպես դեպի առաջ կարեւոր քայլ խաղաղության գործընթացում: Պետքարտուղարը ողջունել է ռազմագերիների ազատ արձակումը եւ հաստատել Հայաստանին ու Ադրբեջանին իրենց խնդիրները խաղաղ ճանապարհով լուծելու հարցում օգնության ԱՄՆ հանձնառությունը, նա ընդգծել է, որ դիվանագիտությունը առաջ շարժվելու միակ ճանապարհն է»,- ասված է Պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ:

Back to top button