ԿարևորՀասարակություն

Հայաստանը չի հերքում հնդկական զենքի մատակարարման մասին լուրերը. Փաշինյան

«Մենք ակտիվ քայլեր ենք ձեռնարկում ռազմատեխնիկական ոլորտում մեր համագործակցության շրջանակն ընդլայնելու համար, Հնդկաստանից զենք գնելու մասին մամուլում տարածված տեղեկությունների վերաբերյալ Հանրային հեռուստաընկերության հարցին ի պատասխան ասել է  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Սպառազինության և ռազմական տեխնիկայի թեման այն թեման չէ, որի մասին կուզենայի հրապարակային քննարկել, բայց պետք է ասեմ, որ այդ հրապարակումները, որ եղել են հնդկական մամուլում Հայաստանի Հանրապետության կողմից չեն հերքվել, և որևէ լրացուցիչ բան այս պահին չեմ ուզում ասել: Բայց մեր հանրությունը պետք է իմանա, որ մենք ակտիվ քայլեր ենք ձեռնարկում ռազմատեխնիկական ոլորտում մեր համագործակցության շրջանակն ընդլայնելու համար: Մենք շատ ակտիվ ու ինտենսիվ այդ ուղղությամբ քայլեր ենք անում»,-ասել է Փաշինյանը:

The Economic Times-ը հայտնել էր, որ առաջիկա ամիսներին Դելին հնդկական արտադրության սպառազինության մեծ խմբաքանակ կմատակարարի Հայաստան:

Թեև Հնդկաստանի կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները Economic Times-ին խուսափել են մատնանշել մատակարարվող սպառազինության ընդհանուր արժեքը, պարբերականը կնքված գործարքի ընդհանուր ֆինանսական ծավալը գնահատում է շուրջ 244 միլիոն ամերիկյան դոլար։ 

Back to top button