ԿարևորՀասարակություն

Ժամը 14։00-ի դրությամբ 18 համայնքներում քվեարկել է 62 448 քաղաքացի. ԿԸՀ

Հայաստանի 18 համայնքներում անցկացվող ՏԻՄ ընտրություններին ժամը 14։00-ի դրությամբ մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող 236 հազ. 724 քաղաքացիների 26.38 տոկոսը կամ 62 448 ընտրող, հայտնում են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից։

Այսօր տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ են անցկացվում Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի 17 համայնքում, իսկ Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում անցկացվում են մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ: Նշված համայնքում ընթանում են համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրություններ:

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են ընդհանուր թվով 314 տեղամասեր:

Back to top button