ԿարևորՄիջազգային

Միջազգայնորեն ճանաչված սահմանների ցանկացած խախտում անընդունելի է. Իրանի խորհրդարանականների հայտարարությունը

Իրանի Իսլամական խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովը հայտարարություն է տարածել հարավկովկասյան տարածաշրջանի իրադարձությունների վերաբերյալ, որում ասված է. «Միջազգայնորեն ճանաչված սահմանների և երկրների տարածքային ամբողջականության պաշտպանությունն անխուսափելի անհրաժեշտություն է, և դրա ցանկացած խախտում անընդունելի է և հակասում է միջազգային իրավունքի սկզբունքներին»։

Հայտարարության մեջ ասված է. «Անցած ամիսներին որոշ իրադարձություններ հանգեցրել են Հարավային Կովկասի զգայուն տարածաշրջանում հավասարումների և անվտանգության ու քաղաքական պայմանավորվածությունների խաթարմանը»։

Իրանի Իսլամական խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովը շեշտել է, որ միջազգայնորեն ճանաչված սահմանների և երկրների տարածքային ամբողջականության պաշտպանությունն անխուսափելի անհրաժեշտություն է, և դրա ցանկացած խախտում անընդունելի է և հակասում է միջազգային իրավունքի սկզբունքներին:

«ԻԻՀ-ն տարածաշրջանի երկրներին կոչ է անում պահպանել բարիդրացիության սկզբունքները և   ժամանակին, վճռական ու համարժեք պատասխան տալ այն գործողություններին, որոնք իրականացնում են միջազգային սիոնիզմը և ՆԱՏՕ-ն՝ աշխարհաքաղաքական դավադիր պլանների տեսքով: Իրանը համոզված է, որ պատրանքային պատմական երազանքներն ու հավակնությունները, որոնք խախտում են կայուն խաղաղությունն ու անվտանգությունը, հեռու են այս տարածաշրջանի պատմական իրականությունից և աշխարհաքաղաքական պահանջներից»,- ասված է հայտարարության մեջ։

Back to top button