ԿարևորՀասարակություն

ԲԿ-ներում գտնվող մեր համաքաղաքացիների վիճակը մասնագետները բավարար են գնահատում. առողջապահության նախարար

Այս պահին տարբեր բժշկական կենտրոններում գտնվող պայթյունից տուժած մեր համաքաղաքացիների վիճակը մասնագետները բավարար են գնահատում, ֆեյսբուքի իր էջում գրել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Նշեմ, որ շուտով ևս դուրսգրումներ կլինեն:

Ցավակցությունս եմ հայտնում մահացածների ընտանիքների անդամներին, հարազատներին….Համբերություն բոլորիս…

Շնորհակալությունս եմ հայտնում բոլոր բժիշկներին, փրկարարներին, մեր կամավորներին, որոնք, համախմբելով ուժերը, փորձում են անել հնարավորն ու անհնարը կյանքեր փրկելու և անհետ կորածներին շուտափույթ հայտնաբերելու համար»,- գրել է նախարարը:

Back to top button