ԿարևորՍպորտ

Լևոն Արոնյանը շնորհավորել է Հայաստանի հավաքականին

ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող գրոսմայստեր Լևոն Արոնյանը Twitter-ի իր էջում շնորհավորել է Հայաստանի հավաքականին.

«Ուզբեկստանի, Հնդկաստանի երիտասարդ թիմերն անհավանական ելույթներ ունեցան, բայց Հայաստանն ինձ համար առանձնահատուկ է։ Արծաթ նվաճել և ոսկուն այդքան մոտ լինելն ուղղակի անհավատալի է, և ես շատ հպարտ եմ դրա համար։ Հուսով եմ, որ նման սենսացիոն ելույթը կարժանանա համարժեք ճանաչման»,-գրել է Արոնյանը։

Օգոստոսի 5-ին Հայաստանի շախմատի հավաքականը մրցել է ԱՄՆ թիմի հետ։ Լևոն Արոնյանը, որը հանդես է գալիս ԱՄՆ դրոշի ներքո, բաց էր թողել Շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադայի 7-րդ տուրը։

Հնդկաստանում ընթացող շախմատի համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի հավաքականը արծաթե մեդալ է նվաճել՝ մրցաշարում տանելով ամենաշատ հաղթանակները՝ 9: 

Back to top button