Բիզնես բանաձև

Դեֆոլտի հաջորդ զոհերը՝ Եգիպտոս և Պակիստան. Bloomberg․ «Բիզնես բանաձև»

Պետական պարտքը մարելու անկարողության ալիքը շրջում է աշխարհով մեկ: Խնդրահարույց պարտքերի պատճառով դեֆոլտի մեծ ռիսկի առաջ են Եգիպտոսը, Պակիստանը, Սալվադորն ու Գանան, իսկ դեֆոլտի մեջ՝ Լիբանանն ու Շրի Լանկան:

ԱՄՆ-ում խոշոր բանկերը մեծ անկում կգրանցեն: 2022թ.-ին դրանց շահույթը կնվազի հաճախորդների կողմից վարկերի չմարման պատճառով։ Ամերիկյան 4 բանկային հսկաներն այս տարի կարող են կորցնել 3.5 մլրդ դոլար:

Հին մայրցամաքում որոշել են օդային հաղորդակցությանը փոխարինող գերարագ գնացքների ցանց ստեղծել: Եվրամիության օրենսդիրները նաև հավանության են արժանացրել 2025թ.-ից ավիացիայում «կանաչ վառելիք» օգտագործելու գաղափարը:

Back to top button