ԿարևորՏնտեսական

Մութ հանքի մութ խնդիրները․ Կապանի ամենամեծ գործատուն արդարանում է, աշխատողները՝ բողոքում

«Չաարատ Կապան» ընկերության ղեկավարության որոշմամբ արտադրության աշխատանքներն անորոշ ժամանակով դադարեցված են, և դեռ պարզ չէ՝ աշխատանքները երբ կվերսկսվեն։

Հունիսի 24-ից «Չաարատ Կապան» ընկերության՝ Կապանի նախկին լեռնահարստացման կոմբինատի  70 հանքագործ գործադուլ են հայտարարել՝ պահանջում են աշխատավարձը բարձրացնել, լուծել  առողջապահական ապահովագրության խնդիրը, ապահովել աշխատանքի անվտանգության կանոնները։ 4 հանքագործ էլ 2 օր է՝ ստորգետնյա հանքում հացադուլ են հայտարարել։ Կիրակի  հանքագործները կարճատեւ փակել էին Մեղրի-Երևան միջպետական ճանապարհը։

Կիրակի երեկոյան գործադուլավորների ներկայացուցիչներին ընդունել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, խոստացել աշխատակիցների պահանջները ներկայացնել  ընկերության ղեկավարությանը՝ գտնելու լուծումներ։ Սակայն երկուշաբթի վաղ առավոտյան հանքագործները ընկերության մյուս աշխատակիցներին նույնպես թույլ չեն տվել մտնել կոմբինատ՝ փակելով մուտքը։ Հանքի աշխատակիցներն իրենց դժգոհությունն ու պահանջները ձեւակերպում են այսպես։

Կեսօրին մոտ «Չարաարտ Կապան» ընկերությունը  տնօրինությունը տարածեց հայտարություն։ «Ընկերության ստորգետնյա հանքի 3-րդ հերթափոխի աշխատակիցները հրաժարվել են հանք մտնել, ընդ որում՝ նրանց գործողությունները չի կարող դիտարկվել գործադուլ՝ հաշվի առնելով, որ գործադուլ հայտարարելու օրենսդրական պահանջը պահպանված չէ»։

Տվյալ աշխատակիցների՝ գլխավոր տնօրենին ներկայացրած հիմնական պահանջների մի մասը ընկերությունը պատրաստակամություն հայտնեց բավարարել, սակայն վերջիններս փոխհամաձայնության չգալով՝ 3 օր է՝ շարունակում են գործադուլը։

Հաղորդագրության մեջ, մասնավորապես ասվում է՝ ընկերությունն անտարբեր չէ իր աշխատակիցների խնդիրներով, սակայն ներկա պահին այդ տնտեսական ճգնաժամը նաև բացասական ազդեցությունն է թողել ընկերության վրա, հատկապես վերջին ամիսներին դոլարի նկատմամբ դրամի զգալի արժևորումը, և ներկա պահին աշխատավարձերի բարձրացման պահանջն ընկերությունը ի վիճակի չէ բավարարել։

Ընկերության ղեկավարությունը նաեւ համարում է, որ տվյալ աշխատակիցներն իրենց հակաիրավական գործողություններով խոչընդոտում են ոչ միայն հանքի, այլ նաև ընկերության ողջ տնտեսական գործունեությանը, որը ֆինանսական մեծ վնասներ է հասցրել ընկերությանը։

Գործադուլավորների ներկայացուցիչներն  հանդիպել են Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ՝ խորհրդակցելու և գտնելու հետագա քայլերի ճանապարհը։ Ներկա է «Չարաարտ Կապան» ընկերության տնօրեն Դավիթ Թովմասյանը։

Լեռնահարստացման կոմբինատը՝  «Չաարատ Կապանը», համարվում է Կապան համայնքի ամենամեծ գործատուն, աշխատանքով է ապահովում շուրջ 1040 բնակչի, ինչպես նաև հարյուրավոր կապալառուների, որոնց մեծամասնությունը տեղացիներ են։

Back to top button