Հայկական հարց

Հայոց պետականությունը վերականգնվել է ռազմական դիմադրության շնորհիվ․ «Հայկական հարց»

Հայաստանի Առաջին հանրապետությունը սկուտեղի վրա չի մատուցվել մեր ժողովրդին։ Այն ձեռք է բերվել նրա մայիսյան հաղթանակների շնորհիվ։ Բաթումում հաշտության պայմանագիրը կնքելուց հետո Հայոց ազգային խորհրդի անունից Թիֆլիսից հեռագիր է ուղարկում Ավետիս Ահարոնյանը։ Այդտեղ նա նշում էր, որ թեև Հայաստանը սահմանափակ տարածք ունի, բայց անկախ է ու հիմնվել է բացառապես հայ զինվորականների ու աշխարհազորայինների հերոսության շորհիվ։

Ավետիս Ահարոնյան

Հայությունը հուսով էր, որ անկախ պետականությունը ապահովելու էր իր բարեկեցությունը, անվտանգությունը, խաղաղ ապագան և դարավոր երազանքների իրականացումը։ Այդ գործում կային դժվարություններ։ Երկիրը շրջապատված էր թուրք-ադրբեջանական թշնամական ուժերով, ու պահանջվում էին գերագույն ճիգեր՝ կայանալու, հզորանալու և գրավված հայկական տարածքներին տեր կանգնելու համար։ Հայ ժողովուրդն ապացուցեց, որ անգամ Մեծ եղեռնի միջով անցնելուց հետո կարող էր ոտքի կանգնել, վերականգնել կենսունակությունը և ձեռնամուխ լինել ազգային իղձերի իրականացմանը։

Թեմային է անդրադառնում պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմեն Ասրյանը։ «Սարդարապատի ճակատամարտն ու մայիսյան հաղթանակները»՝ մաս 3-րդ։

Back to top button