ԿարևորՔաղաքական

Ուկրաինան` գործիք նոր աշխարհակարգի ձևավորման պայքարում. Ստեփան Դանիելյան

Ուկրաինան սահմանադրորեն իրավունք չունի ռուսական կողմի պահանջները կատարելու, հակառակ դեպքում Կիևի իշխանությունները կորակվեն որպես հանցագործներ, որոնք շրջանցել կամ խախտել են երկրի սահմանադրությունը` ասում է «Ռադիոլուր»-ի զրուցակից, քաղաքագետ Ստեփան Դանիելյանը` խոսելով ռուս-ուկրաինական բանակցային գործընթացը, ըստ էության, դադարեցնելու մասին։ 

Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն մայիսի 17-ին հայտարարել է բանակցային գործընթացին Կիևի չմասնակցության մասին։ «Բանակցությունները չեն շարունակվում, Ուկրաինան գործնականում դուրս է եկել այդ գործընթացից, Կիևը չի պատասխանել Ռուսաստանի առաջարկած պայմանագրի նախագծին», — ասել է Ռուդենկոն:

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը Ուկրաինան դիտարկում է որպես տարածք, որտեղ, ըստ նրա, ընթանում է նոր աշխարհակարգի ձևավորման համար պայքար։ «Ռադիոլուր»-ի զրուցակիցը շեշտում է` այդ պայքարում մասնակիցներից ով ինչ արդյունք կունենա` նա էլ  որոշակի պահանջներ առաջ կքաշի։ «Ռուս-ուկրաինական հակամարտության գործընթացի մի կողմում Ռուսաստանն ու Չինաստանն են, մյուսում Արևմուտքն է` ի դեմս ԱՄՆ-ի` զենքով և ֆինանսական աջակցությամբ։ Ուկրաինան տվյալ դեպքում գործիք է»։      

Back to top button