Խոշորացույց

Պահքը մարմնականի ու հոգեւորի սահմանագծին. «Խոշորացույց»

Տե՛ր իմ Աստված,

Տե՛ր բարերար,

Դու պահպանե մեզ այս գիշեր…

Սա մանկական այն աղոթքն էր, որ մայրս էր ինձ սովորեցրել եւ ամեն գիշեր պառկելուց առաջ ես արտասանում էի։ Արդեն 7 կամ 8 տարեկանից հետո, երբ դպրոց էի գնում, դադարեցին իմ գիշերային աղոթքները։ Աթեիստական պետության մեջ աղոթելն այնքան էլ ընդունված չէր ոչ պետության, ոչ էլ հասարակության կողմից։ Ու ես երբեք հետո` իմ գիտակցական կյանքի ընթացքում պահք չեմ պահել, հաղորդություն չեմ ընդունել։ Երեւի ծնողներիս նման մեծ հավատք չունեմ։

Հռիփսիմե Հովհաննիսյանի հաղորդումը պասային կերակուրների եւ դրանց պատրաստման մասին

Այսօր արդեն եւ  պահքը, եւ հաղորդությունը գրեթե մասսայական է դառնում։ Եվ մեր խանութներն ու ռեստորանները, սուպերմարկետներն ու սննդի կետերը այս օրերին անգամ անցնում են պասի, կամ ավելի ճիշտ`  պասային ճաշացանկ են պատրաստում։

Մարիամ Հովսեփյանի հաղորդումը պահքի հոգեւոր խորհրդի մասին
  • Պասային կերակուրների բիզնեսն ընդունելի՞ է հոգեւոր առումով,
  • ի՞նչ պաս պետք է պահեն բուսակերները,
  • պահք պահողների մեծ մասը  հոգո՞ւ, թե՞ մարմնի առողջության մասին է մտահոգվում,
  • ի՞նչ է անում եկեղեցին, որ մոլորյալին վերադարձնի բուն հավատքին
  • արդյո՞ք հայոց եկեղեցին 21-րդ դարին համաքայլ է գնում, կամ պե՞տք է, որ գնա

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Արարատյան հայրապետական թեմի Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Հրաչյա քահանա Գյոզալյանի հետ խոսում ենք սպառողական հասարակության մեջ պահքի, ժամանակի հոգեւոր փոխակերպումները, եկեղեցու դերի ու հավատի մասին։

Back to top button