Հայագիտակ

Արտաշես Մաթևոսյանի կազմած ձեռագրերի քարտեզը մտքի ու հոգու գույներից էր․ «Հայագիտակ»

Այս տարի հայագետ, պատմաբան, աղբյուրագետ, ձեռագրագետ, պատմական գիտությունների թեկնածու Արտաշես Մաթևոսյանի 100-ամյակն է։

1959 թ․-ից աշխատել է Մատենադարանում։ 20 տարի գլխավոր ավանդապահն էր, կազմեց ձեռագիր մատյանների համահավաք քարտարանը, իսկ դրա հիման վրա՝ հայ գրչության կենտրոնների քարտեզ։

Թե՛ քարտարանը, թե՛ քարտեզը մինչև օրս կարևորագույն նշանակություն ունեն Մատենադարանի համար:

Արտաշես Մաթևոսյանը նաև հիանալի ընկեր և բարի ու կամեցող անձնավորություն էր։ Նրան սիրում ու հիշում են մինչև օրս։

Back to top button