Բիզնես բանաձև

Վաճառքի 5-ամյա ռեկորդ՝ սմարթֆոնների համաշխարհային շուկայում․ «Բիզնես բանաձև»

Նախորդ տարի աշխարհում իրացվել է 1.4 միլիարդ հեռախոս՝ 4%-ով ավելի, քան 2020թ.-ին: Վաճառքի ծավալի առաջատարը հարավկորեական Samsung-ն է, 2-րդը՝ ամերիկյան Apple-ը, իսկ 3-րդը՝ չինական Xiaomi-ն:

2022թ.-ին ճկվող և ծալվող էկրանով խելացի հեռախոսների շուկայում մրցակցություն կծավալվի: Սպառողների ուշադրությունը գրավելու համար արտադրողները կնվազեցնեն դրանց գինը:

Ասիական խոշոր ընտանեկան բիզնեսներում համընդհանուր միտում է նկատվում: Հնագույն բիզնես դինաստիաները սկսել են հաշվի նստել էլեկտորանային առևտրի և այլ տեխնոլոգիաների հետ:

Տնտեսագիտության գծով Նոբելյան մրցանակակիրը կրիպտոարժույթների բումը համեմատում է 2008թ.-ի հիփոթեքային ճգնաժամի հետ: Նա բիթքոյն ընդհատակյա արժույթը ֆինանսական բուրգ է համարում:

Back to top button