ԿարևորՄշակույթ

Յուրի Երզնկյան 100. նրա անունը կապվում է ազգային կինոյի լավագույն ավանդույթների հետ

Այսօր խորհրդահայ և հայ կինոյի ամենահայտնի և տաղանդավոր վարպետներից մեկի՝ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Յուրի Երզնկյանի 100-ամյա հոբելյանն է:

Նկարիչ,սցենարիստ և ռեժիսոր. Երզնկյանի բազմատաղանդ ներկայությունը հայ կինոյում մեզ պարգևել է տասնյակ վավերագրական ու գեղարվեստական ֆիլմեր, որոնք ազգային երաժշտության, գրականության և գեղանկարչության գլուխգործոցները հասցրել են մեծ էկրան՝ բացառապես երզնկյանական կինոլեզվի ու մտածողության շնորհիվ դրանք վերածելով համազգային սիրո հասցեների:

Տոհմիկ հայ մտավորականների ընտանիքից սերած ռեժիսորը կարողացավ իր ֆիլմերում խտացնել ազգային արժեհամակարգի լավագույն արժեքները և մոսկովյան կինոինստիտուտի փայլուն կրթությանը համադրեց թատերական կինոփորձառությունը՝ իր ստորագրությունը թողնելով ամենասիրված ֆիլմերի ժապավեններին՝ «Առաջին սիրո երգը», «Այս կանաչ-կարմիր աշխարհը», «Սգավոր ձյունը» (որը պետական մրցանակ բերեց Երզնկյանին) և այլն:

Յուրի Երզնկյան անունն առայսօր անքակտելիորեն կապվում է ազգային կինոյի վերելքի ու լավագույն ավանդույթների հետ:

Back to top button