Կյանքին ասել այո՛

Պատերազմի արկերը քեզ չեն շրջանցում, եթե անգամ ուղղակիորեն քեզ չեն դիպչում. Սուրեն Սերոբյան. «Կյանքին ասել այո՛»

Պատերազմի արկերն ու ռումբերը քեզ չեն շրջանցում, եթե անգամ ուղղակիորեն քեզ չեն դիպչում․ դրանք խլեցին  21-ամյա Սուրենի ընկերների կյանքը, որոնց դիերի ճանաչումն ու   տեղափոխումը  պատերազմի նրա ամենասարսափելի հիշողություններից են։

Սուրենը ծառայում էր Իջևանում, թվում էր՝  հաղթահարել   է բանակային կյանքի բոլոր դժվարություններն ու յուրացրել  բոլոր  դասերը,  ու հանկարծ՝ 44-օրյա պատերազմը։  Կռվել է Մատաղիսում, Մարտակերտում, հրանոթի հրամանատար էր։ Պատերազմից հետո թվում էր՝ արդեն ամեն ինչ տեսել է, բայց․․․

Սուրեն Սերոբյանն այսօր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի  ՏՏ ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանող է, ապագա ծրագրավորող։ 

Back to top button