ԿարևորՔաղաքական

Անհրաժեշտ է հնարավորինս շուտ ձևավորել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցով հանձնաժողովը․Սերգեյ Լավրով

Առաջնային խնդիրներն են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման և սահմանագծտման գործընթացի մեկնարկը, ինչպես նաև տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակումը: Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ-ի՝ ԶԼՄ-ների հարցերի պատասխանում, որոնք ստացվել են ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի մամուլի ասուլիսի ժամանակ։ Նշվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատումը թույլ կտա առաջ շարժվել հարաբերությունների կարգավորման հարցում:

«Մենք հետևողական ջանքեր ենք գործադրում Ադրբեջանի և Հայաստանի սահմանին իրավիճակը կարգավորելու համար, որտեղ, ցավոք, ժամանակ առ ժամանակ տեղի են ունենում զենքի կիրառման միջադեպեր, լինում են մարդկային զոհեր։ Անհրաժեշտ է որքան հնարավոր է շուտ ձևավորել և գործարկել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցերով երկկողմ հանձնաժողովի աշխատանքը՝ դրան հաջորդած սահմանագծմամբ: Մենք պատրաստ ենք խորհրդատվական աջակցություն ցուցաբերել Բաքվին և Երևանին այս գործընթացում»,- ընդգծել են նախարարությունից։

Back to top button