ԿարևորՍպորտ

Այսօր պայքարի դուրս կգա Կարապետյան-Սենեկալ զույգը

Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում ընթացող գեղասահքի Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարի մեջ կմտնեն Հայաստանի ներկայացուցիչներ Թինա Կարապետյանն ու Սիմոն Սենեկալը, որոնք արդեն նվաճել են Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերի ուղեգիր: ԵԱ-ին պարային 29 զույգ է մասնակցում:

Այսօր ազատ ծրագրում ելույթ կունենա նաև մենասահորդ Սլավիկ Հայրապետյանը: Վերջինս կարճ ծրագրում վաստակել էր 67, 75 միավոր` 34 մասնակիցների պայքարում գրավելով 19-րդ տեղը, և ազատ ծրագրին մասնակցելու իրավունք ստացել:

Back to top button