Հատվող եթեր

Արվեստագետի մի ձեռքը նկարում է, մյուսը՝ քանդակում․ «Հատվող եթեր»

Նկարիչ, քանդակագործ, Հայաստանի Ազգային պատկերասրահի՝ Ալավերդու մասնաճյուղի տնօրեն Ռաֆայել Ջավախյանը հավասարապես զբաղվում է և՛ գեղանկարչությամբ, և՛ քանդակագործությամբ: Ներշնչանքի աղբյուրը գեղատեսիլ բնությունն է, Լոռին, Թումանյանի բանաստեղծական ներաշխարհով շնչող միջավայրը:

Արվեստագետի ստեղծագործությունները կրում են այդ ազդեցությունը. չնաշխարհիկ բնություն, վառ ու տաք երանգներ, անկեղծություն։

Ռաֆայել Ջավախյանը ծնվել է Լոռու մարզի Ալավերդի քաղաքում: Ավարտել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի գեղանկարչության բաժինը։ 2007 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է։

Ռաֆայել Ջավախյանը ձևավորել է բազմաթիվ գրքեր և թատերական ներկայացումներ: Մշակույթի ասպարեզում ունեցած նշանակալի ավանդի և երկարամյա աշխատանքային գործունեության համար պարգևատրվել է բազմաթիվ մեդալներով և պատվոգրերով:

Զրույց նկարիչ, քանդակագործ, Հայաստանի Ազգային պատկերասրահի՝ Ալավերդու մասնաճյուղի տնօրեն Ռաֆայել Ջավախյանի հետ:

Back to top button