ԿարևորՄիջազգային

ԱՄՆ պաշտպանական ծախսերի օրինագիծը մատնանշում է Ադրբեջանի կողմից չորս կոնկրետ օրինախախտում

ԱՄՆ Ազգային պաշտպանության լիազորությունների մասին օրենքի նախագծի զգալիորեն կրճատված տարբերակում չեղարկվել են հարյուրից ավելի փոփոխությունների առաջարկներ՝ այդ թվում Ամերիկայի Հայ դատի գրասենյակի կողմից սատարվող մի քանի փոփոխություն:

Վերջնական տարբերակում, սակայն, կա հայ-ադրբեջանական հակամարտության մասին զեկույցի պահանջ՝ հայտնում է Ամերիկայի Հայ դատի գրասենյակը:

Չնայած Ադրբեջանի ագրեսիան իր անունով չի կոչվում (ինչպես պետք է լիներ), օրինագիծը մատնանշում է Ադրբեջանի կողմից չորս կոնկրետ օրինախախտում.

  • Ադրբեջանի կողմից Արցախի դեմ կիրառված թուրքական «Բայրաքդար» անօդաչու թռչող սարքերում ԱՄՆ-ում արտադրված մասերի հայտնաբերում
  • Ադրբեջանի կողմից հայ գերիների անօրինական կալանավորում և խոշտանգում
  • Թուրքիայի կողմից հավաքագրված վարձկանների մասնակցություն Արցախի դեմ պատերազմում
  • Ադրբեջանի կողմից շարունակական բռնություններ և համաձայնագրերի ու միջազգային իրավունքի խախտումներ
Back to top button