ԿարևորՄիջազգային

Վտանգի դեպքում Էրդողանը պոպուլիզմի դոզան կմեծացնի․ թուրքագետը՝ լիրայի անկման ու ընդդիմության ակտիվացման մասին

Էրդողանը ներսից քանդում է պետությունը, և նրա հեռանալուց հետո անհրաժեշտ կլինի վերականգնել երկիրն ավերակներից՝ պնդում է թուրքական ընդդիմությունը։

Ընդդիմադիրների մոբիլիզացիայի պատճառ է դարձել թուրքական լիրայի փոխարժեքի անկումը, որն այս տարի, ինչպես նշում են թուրքական լրատվամիջոցները, կորցրել է իր արժեքի 45 տոկոսը։ Հաջորդ հարվածն ազգային արժույթը ստացել է տոկոսադրույքը հերթական անգամ իջեցնելու վերաբերյալ Կենտրոնական բանկի որոշումից հետո։ Կան նաև քաղաքական մի շարք պատճառներ ևս։

Ի՞նչ զարգացումներ են սպասվում նման լարված իրավիճակում։

Տնտեսական ու քաղաքական ճգնաժամ, ընդդիմության միավորում ու առավել ակտիվացում։

Թուրքաիայի գործող ղեկավար Էրդողանի վարկանիշն ընկնում է լիրայի անկմանը զուգահեռ, շատ փորձագետներ Էրդողանի տապալում են կանխատեսում։ Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում բացատրեց, որ մեր արևմտյան հարևան երկիրը  բախվել է տնտեսական լուրջ խնդիրների՝ մի շարք հանգամանքներով պայմանավորված․

«Ռազմական գերծախսեր, խնդիրներ տարբե երկրների հետ, լիրայի անկում»։

Ստեղծված բարդ իրավիճակում Թուրքիայի ընդդիմադիր 6 կուսակցություն որոշել է միավորել ու գահընկեց անել Էրդողանին, նաև զրկել կարևոր լիազորություններից: 2023 թվականին Թուրքիայում ընտրություններ են ու ընդդիմության ծավալումը կանխելու համար Էրդողանն ըստ թուրքագետի պոպուլիստական հայտարարություններով փորձում է լուսանցքում թողնել ընդդիմադիրների հաջողելու հավանականությունը․

«Էրդողանը սա Թուրքիայի դեմ միջազգային դավադրություն է որակում, ասում, թե Թուրքիան պայքար է մղում  իր անկախության համար։ Նաև նշում է թե սա մուսուլմանների համար փորձություն է և պետք է հաղթահարել այն։ Շեշտը դնում է իսլամադավան զանգվածի վրա»։

Եթե քաղաքական հարցերում Էրդողանը հմուտ ու հաջողակ քաղաքական գործչի համբավ է վայելում, ապա նույն չի կարելի ասել տնտեսական խնդիրների  լուծման հարցերում․  Մելիքյանը կարծում է, որ այս դեպքում էլ գուցե իսամադավան երկրների աջակցության շնորհիվ կարողանա լուծում գտնել։

Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանի կարծիքով Էրդողանը հասկանում է, որ իր շանսերը նվազել են և փորձում է խորհրդարան անցնելու շեմը նվազեցնել՝ 10 % -ից  զգալի չափովնվազեցնել․ սա նոր նախառեձնություն է․

«Էրդողանն այնպես է ուզում անել, որ փոքր կուսակցությունները մտնեն մեջլիս, որպեսզի դրանց հետ դաշինք ձևավորի՝ ի շահ «Արդարություն ու զարգացում» կուսակցության»։

Թուրքիայում տիրող հասարակական տրամադրություններն սակայն, ըստ Ռուբեն Սաֆրաստյանի, այսօր այնքան էլ հասկանալի չեն մի պարզ պատճառով՝  Էրդողանը գյուլենականների մեծաթիվ բանտարկություններով վախի մթնոլորտ է ձևավորել երկրում, և մարդիկ զգույշ են իրենց մտքերն արտահայտելու հարցում։

Թեև ստեղծված ճգնաժամային իրավիճակում թուրքական ընդդդիմությունը միավորվում է ու փորձում  բողոքի ալիքը բորբոքել ու տարածել, սակայն Ռուբեն Մելքոնյանը վերապահումով է արտահայտվում ընդդիմության հաջողելու հավանականության գործում։

«Էրդողանը ճգնաժամային կառավարիչ է համարվում և մեծ փորձ ունի նման իրվիճակներում աշխատանքի»,-ասում է․ «Նա Ва банк գնացող քործիչ է և կոշտ հակահարված կարող է տալ ընդդիմությանը։ Իհարկե Էրդողանի վարկանիշն ընկել է, բայց եթե ընտրական շրջան լինի նա արագ իր վարկանիշը կկարողանա վերականգնել, եթե հրաժեշտ չտա աշխարհին»։

Ամեն դեպքում  այդ երկրի ղեկավարը նաև սերնդափոխության  հարցն է նախապես ծրագրել վստահ է թուրքագետը։ Հակառակ դեպքում, օրինակ քեմալականների իշխանության գալու պարագայում էլ Թուրքիայի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ չի փոխվի։

«Նաև գաղափարախոսական մոտեցում կա այդ երկրում։ Թուրքիան ծայրահեղ թշնամական մոտեցում ունի Հայաստանի ու հայերի նկատմամբ»։

Իհարկե Էրդողանը հայերի նկատմամբ առավել ընդգծված թշնամական վերաբերմունք ունի, ինչը օրինակ չի կարելի ասել նախկին նախագահ Գյուլի մասին։ Նա անգամ Հայաստան եկավ ու ֆուտբոլային խաղը դիտեց հայկական մարզադաշտում։  

Back to top button