ԿարևորՀասարակություն

Շվեդիան հանում է մուտքի արգելքը Հայաստանի պատվաստված քաղաքացիների համար

Շվեդիան հանում է մուտքի սահմանափակումները ամբողջովին պատվաստված Հայաստանի քաղաքացիների համար՝ հայտնում են Շվեդիայի Արդարադատության նախարարությունից։

«Կառավարությունն այսօր փոփոխություններ է ընդունել Շվեդիա մուտքի ժամանակավոր արգելքի վերաբերյալ։ Փոփոխություններն առաջին հերթին նշանակում են, որ այն անձինք, որոնք կներկայացնեն Հայաստանում տրված պատվաստման վկայական, ազատվում են մուտքի արգելքից և թեստավորման պահանջից»,- ասված է հաղորդագրությունում։

Որոշումն ուժի մեջ կմտնի երկուշաբթի՝ նոյեմբերի 15-ին։

Ժամանակավոր մուտքի արգելքն ուժի մեջ էր մտել մարտի 19-ին և սկզբում կիրառվել 30 օրով։ Այն հետագայում երկարաձգվել էր Եվրոպական հանձնաժողովի և Եվոպական միության խորհրդի առաջարկությունների հիման վրա։

Եվրոպական հանձնաժողովի որոշման համաձայն՝ Հայաստանում տրված պատվաստումների վկայականներն այսուհետ համարժեք են ԵՄ թվային COVID վկայականին։

Back to top button